ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022 թվականի N 985-Ն
«ՓԱՐԻԶ 2024» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 4-8-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 985-Ն որոշման |
«ՓԱՐԻԶ 2024» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 4-8-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ
1. Սպորտային նպաստի շահառուներ (այսուհետ՝ շահառու) հանդիսանում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների անդամ հանդիսացող այն մարզիկները, ովքեր`
1) 2021 թվականի օլիմպիական խաղերում, 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, ինչպես նաև նոր շահառուի իրավունք ձեռք բերելու դեպքում՝ սպորտային նպաստը տրամադրվում է իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռք են բերել 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ.
3) երիտասարդների աշխարհի և Եվրոպայի 2021 կամ 2022 կամ 2023 թվականների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր.
4) օլիմպիական խաղերի, աշխարհի մեծահասակների առաջնություններում գրավել են 4-8-րդ տեղերը:
2. Սպորտային նպաստի շահառուներ կարող են հանդիսանալ՝
1) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքական թիմերին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստող այդ հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչները, բժիշկը և մերսողը.
2) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության երիտասարդների և պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչները, եթե նրանց սաները 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի, Եվրոպայի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր:
3. Սպորտային նպաստ կտրամադրվի 2022 թվականից մինչև օլիմպիական խաղերի ավարտը, յուրաքանչյուր ամիս, ընդ որում մարզիկներին` իրենց մեկ լավագույն արդյունքի համար:
4. Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների, մարզիչների և բժիշկների ու մերսողների փոփոխության դեպքում սպորտային նպաստը կտրամադրվի համաձայն համապատասխան ֆեդերացիայի կողմից հրամանով հաստատված և գրությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացված փոփոխվող մարզիկին, մարզչին, բժշկին և մերսողին՝ հաջորդող ամսվա 1-ից:
5. Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (մրցումների արձանագրությունները, հավաքականների ցուցակները՝ հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից և մարզիկի անձնագիրը):
6. 2022 թվականի հունիսի 1-ից սպորտային նպաստ տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ հետևյալ չափով.
1) Մարզիկներ (մեծահասակներ) ա. 2021 թվականի օլիմպիական խաղեր՝ |
2-րդ տեղ՝ |
|
3-րդ տեղ՝ |
400.000 դրամ | |
բ. օլիմպիական խաղերի վարկանիշ |
300.000 դրամ | |
գ. աշխարհի մեծահասակների առաջնություն
դ. Եվրոպայի մեծահասակների առաջնություն |
1-ին տեղ՝ 2-րդ տեղ՝ 3-րդ տեղ՝ 1-ին տեղ՝ 2-րդ տեղ՝ 3-րդ տեղ՝ |
500.000 դրամ 400.000 դրամ 300.000 դրամ 400.000 դրամ 300.000 դրամ 200.000 դրամ |
2) Մարզիկներ (մեծահասակներ) օլիմպիական խաղեր, |
4-8-րդ |
150.000 դրամ |
աշխարհի առաջնություններ |
տեղեր՝ |
|
3) Մարզիկներ (երիտասարդներ) ա. աշխարհի առաջնություն |
1-ին տեղ՝ |
200.000 դրամ |
բ. Եվրոպայի առաջնություն
|
2-րդ տեղ՝ 3-րդ տեղ՝ 1-ին տեղ՝ 2-րդ տեղ՝ 3-րդ տեղ՝ |
150.000 դրամ 100.000 դրամ 150.000 դրամ 100.000 դրամ 75.000 դրամ |
4) ՀՀ հավաքականների մարզիչներ՝ մեծահասակներ ա. գլխավոր մարզիչ |
350.000 դրամ | |
բ. երկրորդ մարզիչ գ. անձնական մարզիչ դ. բժիշկ ե. մերսող |
250.000 դրամ 250.000 դրամ 250.000 դրամ 250.000 դրամ | |
5) ՀՀ հավաքականների մարզիչներ՝ երիտասարդներ ա. ավագ մարզիչ |
200.000 դրամ | |
բ. երկրորդ մարզիչ
գ. անձնական մարզիչ |
150.000 դրամ
150.000 դրամ | |
6) ՀՀ հավաքականների մարզիչներ՝ |
||
ա. ավագ մարզիչ բ. երկրորդ մարզիչ |
200.000 դրամ 150.000 դրամ: |
Ներկայացված թվերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: