ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1217-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Դավիթ Սահակյանի և Արման Ղաջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1217-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Դավիթ Սահակյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, պատվիրակության ղեկավար | |
Արմեն Աբրահամյան | - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ | |
Գեղամ Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ | |
Արման Ղաջոյան | - ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |