ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 991-Ա
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանին 2022 թվականի սեպտեմբերի 2-6-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ)՝ «Էլեկտրոնային արդարադատություն և արդարադատության ոլորտի հետ կապված պետական ծառայությունների մատուցման հարցեր» հանդիպմանը մասնակցելու և երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի՝ Խորվաթիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խորվաթիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |