ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 113 |
քաղ. Մոսկվա |
«ՑԱԾՐԱՎՈԼՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 004/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 768 որոշմամբ ընդունված՝ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 004/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին ցածրավոլտ սարքավորումների համապատասխանության գնահատման մասին մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի ««Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 004/2011) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 90 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը տրված կամ ընդունված փաստաթղթերը վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.
գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ բաց է թողնվել սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: