ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2039-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 1051-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրվելու կարգը սահմանելու մասին» N 1051-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 20-րդ կետում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով.
2) 18-րդ և 19-րդ կետերում «արդարացնող հիմքով քրեական գործի» բառերը փոխարինել «ռեաբիլիտացնող հանգամանքով քրեական» բառերով, իսկ «չիրականացնելու» բառը՝ «քրեական հետապնդում չհարուցելու» բառերով.
3) 19-րդ կետից հանել «քրեական գործերով» բառերը.
4) 20-րդ կետում «գործի քննությամբ» բառերը փոխարինել «վարույթի ընթացքում» բառերով.
5) NN 1 և 2 ձևերում «գործի (նյութերի)» բառերը փոխարինել «վարույթի» բառով.
6) N 2 ձևից հանել «կասկածյալ,» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: