ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 130 |
քաղ. Բիշքեկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և 221-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի փետրվարի 21-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի թիվ 130 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները՝
ա) 1-ին դիրքի երրորդ վանդակը լրացնել «, եթե սույն ցանկի 11 դիրքում այլ բան սահմանված չէ » բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 դիրք.
«11 |
Սույն ցանկի 1-ին դիրքում նշված ապրանքները, որոնց ժամանակավոր ներմուծման՝ սույն ցանկի 1-ին դիրքին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
գ) 4-րդ դիրքի երրորդ վանդակը լրացնել «, եթե սույն ցանկի 41 դիրքում այլ բան սահմանված չէ » բառերով.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 դիրք.
«41 |
Սույն ցանկի 4-րդ դիրքում նշված ապրանքները, որոնց ժամանակավոր ներմուծման՝ սույն ցանկի 4-րդ դիրքին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
ե) 6-րդ դիրքի երրորդ վանդակը լրացնել «, եթե սույն ցանկի 61 դիրքում այլ բան սահմանված չէ» բառերով.
զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 դիրք.
«61 |
Սույն ցանկի 6-րդ դիրքում նշված ապրանքները, որոնց ժամանակավոր ներմուծման՝ սույն ցանկի 6-րդ դիրքին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
է) 11-րդ դիրքի երրորդ վանդակը լրացնել «, եթե սույն ցանկի 111 դիրքում այլ բան սահմանված չէ» բառերով.
ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111 դիրք.
«111 |
Սույն ցանկի 11-րդ դիրքում նշված ապրանքները, որոնց ժամանակավոր ներմուծման՝ սույն ցանկի 11-րդ դիրքին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
թ) 12-րդ դիրքի երրորդ վանդակը լրացնել «, եթե սույն ցանկի 125 դիրքում այլ բան սահմանված չէ» բառերով.
ժ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 125 դիրք.
«125 |
Սույն ցանկի 12-րդ դիրքում նշված ապրանքները, որոնց ժամանակավոր ներմուծման՝ սույն ցանկի 12-րդ դիրքին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
ժա) 15-րդ դիրքի երրորդ վանդակը լրացնել «, եթե սույն ցանկի 151 դիրքում այլ բան սահմանված չէ » բառերով.
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 151 դիրք.
«151 |
Սույն ցանկի 15-րդ դիրքում նշված ապրանքները, որոնց ժամանակավոր ներմուծման՝ սույն ցանկի 15-րդ դիրքին համապատասխան սահմանված վերջնաժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
ժգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ դիրքեր.
«21 |
Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (բացառությամբ սույն ցանկի այլ դիրքերում նշված ապրանքների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 203 որոշմամբ հաստատված՝ ապրանքների կատեգորիաների ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց համար «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը ավելի կարճ է, քան 2 տարին), որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
22 |
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման կամ վերացման համար նախատեսված ապրանքներ, որոնք ներմուծվում կամ անհատույց փոխանցվում են օտարերկրյա անձի կողմից պետական մարմիններին կամ պետական հաստատություններին, որոնց նկատմամբ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 18-րդ կետին համապատասխան տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, և որոնց նկատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը». |
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ««Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 109 որոշման մեջ՝
ա) 2-րդ կետում՝
երկրորդ պարբերության «երրորդ պարբերությունում» բառերը փոխարինել «երրորդ և չորրորդ պարբերություններում» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Նշված ցանկի 38-րդ կետում նշված ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, կազմում է այդպիսի ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 5 տարի, իսկ 2017 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված այդպիսի ապրանքների նկատմամբ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:».
բ) նշված որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝
11-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը լրացնել «, եթե սույն կետի երրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված նշված ծովային նավերի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը».
12-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը լրացնել «, եթե սույն կետի երրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«2021 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված նշված ծովային նավերի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: