ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2022 թվականի N 1263-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ+ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2022 թվականի ինն ամսում հատկացնել 5,000,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակնե րում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, NN 3 և 4 հավելվածներում, N 9 հավելվածի N 9.47 աղյուսակում, N 9.1 հավելվածի N 9.1.59 աղյուսակում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի հետ կնքել ներդրումային պայմանագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցները ներդրումային պայմանագրով սահմանված կարգով ուղղելով համապատասխան քանակի փայերի ձեռքբերմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
12.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2022 թվական: