ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
20 նոյեմբերի 2012 թվականի |
թիվ 227 |
քաղ. Մոսկվա |
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 227 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկում կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 311 և 312 դիրքեր.
«311 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ԳՕՍՏ 30823-2002 |
Կերեր, համակցված կերեր և կերային հավելումներ. Տարրերի բաղադրության որոշում՝ ատոմային էմիսիոն մեթոդով |
|
312 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ԳՕՍՏ 31266-2004 |
Հումք և սննդամթերք. Արսենի որոշման ատոմաաբսորբման մեթոդ» |
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 471 դիրք.
«471 |
5-րդ հոդված, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ԳՕՍՏ Ռ 53162-2008 (ԻՍՕ 16050:2003) |
Սննդամթերք. В1 աֆլատոքսինի և В1 , В2 , G1 և G2 աֆլատոքսինների ընդհանուր պարունակության որոշում հացահատիկային մշակաբույսերում, ընկույզներում և դրանց վերամշակումից ստացվող մթերքներում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ» |
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 491 -495 դիրքեր.
«491 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏԲ EN 13804-2012 |
Սննդամթերք. Հետքային տարրերի որոշում. Արդյունավետության չափանիշներ, ընդհանուր պահանջներ և փորձանմուշների նախապատրաստում |
|
492 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏԲ EN 13805-2012 |
Սննդամթերք. Հետքային տարրերի որոշում. Քայքայում ճնշման տակ |
|
493 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏԲ Պ EN 14082-2003/2011 |
Սննդամթերք.Հետքային տարրերի որոշում. Կապարի, կադմիումի, ցինկի, պղնձի, երկաթի և քրոմի պարունակության որոշում՝ ատոմաաբսորբման սպեկտրաչափության միջոցով (ԱԱՍ)՝ չոր մոխրացումից հետո |
|
494 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏԲ EN 14083-2012 |
Սննդամթերք. Հետքային տարրերի որոշում. Կապարի, կադմիումի, քրոմի և մոլիբդենի պարունակության որոշում՝ գրաֆիտային վառարանում ատոմաաբսորբման սպեկտրաչափության մեթոդով (GFААS)՝ ճնշման տակ քայքայումից հետո |
|
495 |
4-րդ հոդված, 1-ին մաս, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏԲ EN 14084-2012 |
Սննդամթերք. Հետքային տարրերի որոշում. Կապարի, կադմիումի, ցինկի, պղնձի և երկաթի պարունակության որոշում՝ ատոմաաբսորբման սպեկտրաչափության մեթոդով (ԱԱՍ)՝ միկրոալիքային քայքայումից հետո» |
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 601 և 602 դիրքեր.
«601 |
5-րդ հոդված, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ԳՕՍՏ Ռ 52471-2005 |
Կերեր. Միկոտոքսինների որոշման իմունաֆերմենտային մեթոդ |
|
602 |
5-րդ հոդված, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ԳՕՍՏ Ռ 52698-2006 |
Համակցված կերեր, համակցված կերերի հումք. Քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակությունների որոշման մեթոդ» |
5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 701 և 702 դիրքեր.
«701 |
5-րդ հոդված, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 52471-2011 |
Կերեր. Միկոտոքսինների որոշման իմունաֆերմենտային մեթոդ |
|
702 |
5-րդ հոդված, թիվ 2, թիվ 4 հավելվածներ |
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 52698-2011 |
Համակցված կերեր, համակցված կերերի հումք. Քլորօրգանական թունաքիմիկատների մնացորդային քանակությունների որոշման մեթոդ» |