ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
22 դեկտեմբերի 2022 թ. |
Հ. 4552-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Մ.ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2603-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 2022թ. հոկտեմբերի 19-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի հ.01/09.3/31181-2022 գրությունները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի հ.Դ-92537-22 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Մ.Իշխանի անվան h.5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Նունե Հակոբի Ալավերդյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1421-Ա, ապրիլի 20-ի հ.1485-Ա, հ.1487-Ա, հուլիսի 3-ի հ.1999-Ա, օգոստոսի 6-ի հ.2307-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2603-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի 7-րդ սյունակում՝ «Ալավերդյան Նունե Հակոբի» բառերը փոխարինել «Կարապետյան Հովհաննես Հարությունի» բառերով, իսկ 8-րդ սյունակում՝ ««Երևանի Տ.Շևչենկոյի անվան հ.42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ» բառերը՝ ««Երևանի Բ.Ժամկոչյանի անվան հ.119 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
|
Հր. ՍարգսՅԱՆ |