ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2013 թվականի N 125-Ա
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.11.21 N 1315-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1638-Ն որոշման 6-րդ կետը՝
Հաստատել Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 18.11.21 N 1315-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 14-ի N 125-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը խմբ. 18.11.21 N 1315-Ա)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող (Սեդրակ Սիմոնյան)
ՀՀ գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող (Արսեն Բոբոխյան, համաձայնությամբ)
ՀՀ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար
Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 17.05.17 N 455-Ա, 31.07.18 N 1035-Ա, 22.01.21 N 51-Ա, 18.11.21 N 1315-Ա, փոփ. 29.07.22 N 867-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |