ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2022 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 60 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
1. 3-րդ կետի վեցերորդ պարբերությունը հանել։
2. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ դիրքում 3-րդ սյունակում «1.2.0» թվերը փոխարինել «1.3.1» թվերով.
բ) 6-րդ դիրքը 3-րդ սյունակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«um:EEC:R:037:GoodsDeclarationCorrection:v1.3.0»;
գ) 8-րդ դիրքը 3-րդ սյունակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«EEC_R_037_GoodsDeclarationCorrection_v1.3.0.xsd».
3. 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: