ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 388-Ա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 107-րդ, 108-րդ կետերը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հաստատել «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
07.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 388-Ա որոշման |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
Եվրասիական տնտեսական միությունում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի (օպերատորների) ընտրությունից հետո 3 ամիս |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերություն, 15-րդ հոդվածի պարբերություն, 16-րդ հոդվածի կետի 1-ին պարբերություն |
2. |
(կետն ուժը կորցրել է 13.10.23 N 1018-Ա) | ||||
3. |
«Մաքսային կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 80 օր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերություն |
4. |
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով սահմանված վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև փոխգործակցության կարգը և նրանց միջև փոխանակվող տեղեկությունների կազմը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերություն, |
(հավելվածը փոփ. 13.10.23 N 1018-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.11.2023, N 1200-Ա | 28.11.2023, N 388-Ա | |
13.10.2023, N 1018-Ա | 14.10.2023, N 388-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|