Գլխավոր տեղեկություն
Համար
N 763-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.03.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 763-Ա

«06» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑ Հ.8/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՐԱՄԻ ԲԱՍՏԱՋՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԱՐԱՄԻ ԲԱՍՏԱՋՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Գայանե Վաշինգտոնի Բադալյանի (ծնված 29.06.1955թ.), Արմենուհի Արամի Բաստաջյանի (ծնված 09.03.1980թ.) և Կարինե Արամի Բաստաջյանի (ծնված 15.09.1975թ.) դիմումները (06.02.2023թ. հ.Դ-14933-23, 26.022024թ. հ.26704-24, 13.06.2024թ. հ.Դ-76118-24)։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 278.94քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 06.04.2023թ. հ.ԱՏ-06042023-01-0972, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2024թ. հ.5953 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.07.2024թ. հ.20-Ել-Դ-14911-23 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/3 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1.Վերականգնել ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Վաշինգտոնի Բադալյանի, Արմենուհի Արամի Բաստաջյանի և Կարինե Արամի Բաստաջյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 278.94քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 278.94քմ մակերեսով հողամասի (որից 55.75քմ ընդհանուր համատեղ սեփականություն է Գոգոլի փողոց հ.8/2 հասցեի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Գոգոլի փողոց հ.8 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Գոգոլի փողոց հ.8/3»:

4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Գոգոլի փողոց հ.8/3 հասցեում գտնվող 278.94քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան