Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 52-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.12.2023
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
01.12.2023
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
01.12.2023
Дата вступления в силу
05.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 դեկտեմբերի 2023 թվականի 

թիվ 52-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 63-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի ««Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 63-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 1-ի թիվ 52-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 12-ի թիվ 63-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23103

 

Բաժին 1. Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով

 

(1520 մմ ռելսամեջով)

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Հաշվետու տարում

Ա

Բ

1

Փոխադրվել են բեռներ, տոննա

110

 

Փոխադրվել են բեռներ, վագոններ (հատ)

120

 

Բեռնաշրջանառություն, հազար տոննա-կմ

130

 

 

Բաժին 2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները` կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով

 

Ցուցանիշի անվանումը

 

 

Տողի

ծածկագիրը

 

Վագոնների բեռնումը,

տոննա

 

 

 

Վագոնների բեռնաթափումը,

տոննա

 

 

ընդամենը

այդ թվում՝ ընդհանուր մեքենա-յացմամբ

ընդամենը

այդ թվում՝ ընդհանուր մեքենայացմամբ

Ա

Բ

1

2

3

4

Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և այլ կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա

210

       

 

Բաժին 3. Սեփական գնացքաքարշերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Ընդամենը

այդ թվում՝

սարքին

Ա

Բ

1

2

Էլեկտրաքարշեր

310

   

Ջերմաքարշեր

320

   

Մայրուղային բեռնատար վագոններ

330

   

Բեռնատար վագոններ

արդյունաբերության համար

340

   

 

Բաժին 4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ,

 

կմ

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Հաշվետու տարում

Ա

Բ

1

Շահագործվող գծի երկարությունը

410

 

Բացված գծի երկարությունը

420

 

 

Բաժին 5. Հասույթը, շահագործական ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Հաշվետու տարում

Ա

Բ

1

Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ

510

 

Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազար դրամ

520

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

530

 

 

 Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________   __________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

« _ _ »____ ____20___թ. »:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 1-ի թիվ 52-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 12-ի թիվ 63-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան իրազեկված.

1) կազմակերպությունները, որոնք՝

ա. հաշվետու տարվա վերջում հաշվեկշռում ունեն կամ վարձակալել են գնացքաքարշեր, գնացքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր (մերձատար, միջարտադրամասային, ներգործարանային, քարհանքային),

բ. ունեն մերձատար ուղիներ՝ կցված ընդհանուր օգտագործման ուղիներին,

գ. ունեն մերձատար ուղիներ՝ կցված այլ կազմակերպությունների ուղիներին (կոնտրագենտներ),

2) երկաթգծի կայարանները, որոնք ունեն մերձատար ուղիներ և նշանակված են սպասարկելու առանձին կազմակերպություններին:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

5. Հաշվետվությունը չեն ներկայացնում ժամանակավոր մերձատար ուղիներ ունեցող կազմակերպությունները:

6. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիները սպասարկում են առանձին կազմակերպություններին, որոնք չընդհատվող երկաթգծով կապված են ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցին:

9. Բաժին 1-ում `

1) տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության կողմից (անկախ նրանից, այն համարվում է ուղու սեփականատեր, թե` վարձակալող)` բեռների փոխադրման ապրանքագրերի տվյալների հիման վրա, ցուցանիշները լրացվում են հետևյալ կերպ՝

ա. եթե մերձատար ուղին օգտագործում է ոչ միայն սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, այլ նաև հաշվետվություն չներկայացնող այլ կազմակերպություններ (օրինակ` կոնտրագենտները, որոնք ունեն պահեստներ հաշվետու կազմակերպությանը կից ուղուն), ապա դրա բեռների փոխադրման և բեռնաշրջանառության ցուցանիշները հաշվետվություն ներկայացնող կազմակերպության կողմից լրացվում են նույն բաժնում,

բ. երրորդ կազմակերպության մերձատար ուղուն կից մերձատար ուղու սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը բեռնաշրջանառության ցուցանիշները լրացնում է՝ ոչ թե մինչև հարևան կազմակերպության հիմնական մերձատար ուղուն կից կետ փոխադրման հեռավորության, այլ՝ մինչև երկաթգծի ընդհանուր օգտագործման ճանապարհին կից կետ փոխադրման հեռավորությանը համապատասխան (այսինքն` ամբողջ հեռավորությունը սեփական և հարևան կազմակերպության ուղիներով),

2) լրացվում են ընդհանուր օգտագործման ցանցից ոչ ընդհանուր օգտագործման ուղիով կազմակերպության ուղարկված և ստացված բոլոր բեռների փոխադրումները (անկախ շարժակազմի պատկանելիությունից) և միայն մերձատար ուղիներով բեռների փոխադրումները սեփական կամ վարձակալած շարժակազմով՝ առանց ընդհանուր օգտագործման ցանց դուրս գալու (ներքին փոխադրումներ):

10. Ներարտադրամասային փոխադրումները հաշվետվության մեջ չեն ներառվում:

11. «110» և «120» ծածկագրերով տողերում լրացվում է կազմակերպության ուղիներով փոխադրումների ընդհանուր ծավալը:

12. «130» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված բեռների քանակի (տոննա) և փոխադրման հեռավորության (ներառյալ հարևան մերձատար ուղու, եթե այդ ուղիով շարունակվում է բեռների փոխադրումը) արտադրյալը:

13. Բաժին 2-ում՝ կատարված աշխատանքների ակտերի և կարգագրերի տվյալների հիման վրա, լրացվում են.

1) առանձին-առանձին՝ վագոնների բեռնման և բեռնաթափման (կատարված ինչպես երկաթուղային (տրանսպորտային) արտադրամասի, այնպես էլ հաշվետու կազմակերպության այլ արտադրամասերի բեռնիչների և մեխանիզմների միջոցով) ցուցանիշները,

2) «210» ծածկագրով տողում՝ բեռնման-բեռնաթափման աշխատանքների ամբողջ ծավալը, որը կատարվել է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության (ներառյալ հաշվետվություն չներկայացնող կոնտրագենտները) սեփական կամ վարձակալած միջոցներով (կազմակերպության սեփական, վարձակալված ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա),

3) սյունակներ 1-ում և 3-ում՝ բեռնման և բեռնաթափման ընդհանուր աշխատանքների ծավալը,

4) սյունակներ 2-ում և 4-ում՝ մեքենայացմամբ կատարված աշխատանքների ծավալը: Մեքենայացված եղանակով կատարված աշխատանքների ծավալում ընդգրկվում են այն բեռնման-բեռնաթափման աշխատանքների ցուցանիշները, որոնք կատարվել են տարբեր տեսակի բարձման տրանսպորտային սարքավորումներով (տրանսպորտյորներով (ծանր բեռներ փոխադրելու համար), ավտոկռունկներով, ավտոբեռնիչներով, ինքնաբեռնող շարժակազմով և այլն):

14. Բաժին 2-ում չեն ներառվում հետևյալ ցուցանիշները՝

1) ներարտադրամասային փոխադրումների, ինչպես նաև բեռների պահեստավորման հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքների,

2) կողմնակի կազմակերպության կողմից տվյալ կազմակերպության համար կատարված վագոնների բեռնման և բեռնաթափման աշխատանքների:

15. Բաժնի 3-ում՝ շարժակազմի (բացի վարձակալվածներից) տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա, լրացվում են.

1) սյունակ 1-ում` տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի քանակը` հունվարի 1-ի դրությամբ (նույնիսկ եթե դրանք չեն շահագործվել կամ վարձակալվել են այլ կազմակերպությունների կողմից),

2) սյունակ 2-ում` առկա շարժակազմից տեխնիկապես սարքինների քանակը (որում չեն ներառվում հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրս գրման ենթակա (խոտան), շարժակազմի քանակը),

3) կազմակերպության հաշվեկշռում առկա վագոնների, որոնք օգտագործվում են որպես բնակատեղի և այլ կարիքների համար, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործվող գնացքաքարշերի քանակը,

4) «320» ծածկագրով տողում՝ ջերմաքարշերի (որոնք իրար միացված են սեկցիաներով (երկու, երեք և ավելի), սակայն կարող են աշխատել ինքնուրույն, և դրանցից յուրաքանչյուրը հաշվառվում է որպես առանձին միավոր) քանակը,

5) «330» ծածկագրով տողում՝ մայրուղային բեռնատար վագոնների (ծածկած վագոններ, ցիստեռներ, ցեմենտատարներ, քիմիական արտադրանք տեղափոխող հատուկ ցիստեռներ) քանակը,

6) «340» ծածկագրով տողում՝ արդյունաբերության համար բեռնատար վագոնների (այդ թվում՝ դումպկարներ (ինքնաթափ վագոն), ինչպես նաև՝ տորֆ, կոքս, հանքաքար, տաք չուգուն, ալյուր, անտառանյութ և այլ ապրանքատեսակներ տեղափոխող) քանակը:

16. Բաժին 4-ում՝ ուղիների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա (բացառությամբ երկաթուղային գծեր վարձակալած կազմակերպությունների), լրացվում են՝

1) արդյունահանող արդյունաբերության հանքերի բաց շահագործման շարժական ուղիների (որոնք գտնվում են մշտական շահագործման մեջ (այսինքն` մշտապես գոյություն ունեն, բայց հանքախորշերին զուգընթաց ենթարկվում են տեղաշարժերի) երկարությունը: (Փոխադրելի (դաշտային) ուղիները, բացառությամբ արդյունահանող արդյունաբերության լեռնահանքային բաց շահագործման մեջ գտնվողների, ժամանակավոր գծերը, ինչպես նաև նոր կառուցվող գծերը՝ ներառյալ շահագործվողները (բայց համապատասխան ակտերով շահագործման չհանձնված), հաշվառման ենթակա չեն:),

2) «410» ծածկագրով տողում՝ շահագործվող գծի (Այն որոշվում է «մերձատար ուղու սահման» նշանից մինչև երկաթուղային գծերի վերջնակետն ընկած գծերի առանցքի երկարությամբ, անկախ նրանից` ամենաերկար գիծը հանդիսանում է ինքնուրույն, թե այդ հեռավորությունը ընդգրկում է իր մեջ մի քանի ուղիներ, ճյուղավորումներ, վայրէջքներ: Ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց մուտք չունեցող շահագործվող գծերի երկարությունը որոշվում է ըստ կազմակերպությունների վերջնակետերի միջև ընկած գծերի առանցքի երկարության: Շահագործվող գծի երկարության մեջ ընդգրկվում են բոլոր ճյուղավորումները, որոնց վրա կատարվում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների ուղեբաժանքների (բացի գլխավորների) կամ կայարանային ուղիների երկարությունը չի ընդգրկվում շահագործվող գծի երկարության մեջ, նույնիսկ եթե կայարանային ուղիները միաժամանակ օգտագործվում են վագոնների բեռնման և բեռնաթափման համար:) երկարությունը,

3) «420» ծածկագրով տողում՝ բացված գծի (Այն որոշվում է բացված մերձատար ուղու, առանց բացառության բոլոր գծերի (գլխավոր, կայարանային, հատուկ) երկարությունների հանրագումարով: Բացված գիծը ներկայացվում է որպես ձգված միաուղի գիծ: Օրինակ, երկաթգիծը կազմված է 3 ճանապարհներից (գծերից), նրանցից գլխավորը սկզբից մինչև փակուղի կազմում է 1,8 կիլոմետր, նրան կից գծերից մեկը` 0,7 կիլոմետր և մյուսը՝ 0,5 կիլոմետր: Այսպիսով այդ երկաթուղային ճանապարհի բացված երկարությունը կլինի` 1,8+0,7+0,5=3,0:) երկարությունը:

17. Բաժին 5-ում՝ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի հիման վրա, լրացվում են՝

1) «510» ծածկագրով տողում՝ արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից և ծառայություններից (բեռների փոխադրումներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, բեռների վերամշակում պահեստներում և այլն) ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի),

2) «520» ծածկագրով տողում՝ բեռների փոխադրումների շահագործման ծախսերը՝

ա. կազմակերպության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների հետ կապված աշխատողների (դիսպետչերներ, գնացքակազմող բրիգադաների աշխատողներ, սլաքավարներ, կապի աշխատողներ, գնացքավարներ, շարժակազմի վերանորոգման աշխատողներ և այլ աշխատողներ) աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ,

բ. շարժակազմի և բեռնափոխադրումների հետ կապված շինությունների շահագործման ծախսեր (վառելիք, էլեկտրաէներգիա, նյութեր),

գ. հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ,

դ. այլ ծախսեր (մերձատար ուղու վարձավճար, վագոնների մաքրման վճար և այլն),

3) Շահագործման ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման ծախսերը (բեռնիչների, մեխանիզատորների աշխատավարձը, բեռնման-բեռնաթափման մեխանիզացիայի և սարքավորումների ամորտիզացիան, վառելիքը, էլեկտրաէներգիան, տեխնիկական սպասարկումը), վագոնների գերնորմատիվային պարապուրդների համար վճարվող տուգանքները, բեռների փոխադրման սակագինը,

4) «530» ծածկագրով տողում՝ աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

 18. Աշխատողների՝

1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է արդյունաբերական նշանակության երկաթուղային տրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին),

2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան