ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին
«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 12-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումն արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավորները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավորներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ և կամավոր աշխատանքները կատարում նրանց ղեկավարության ներքո: Սույն մասով նախատեսված կամավորի՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Այն անձինք, որոնք աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փրկարարական աշխատանքների իրականացմանը որպես կամավոր կարող են ներգրավվել նաև աշխատանքային ժամերին` գործատուի գրավոր համաձայնությամբ:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքային ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում են:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-212-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: