ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-316-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3)ուղղ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը։»:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից.».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանում է Կառավարությունը երկու տարվա ընթացքում.»։
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից hորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդնման կարգը սահմանում է Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-379-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: