ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 12-րդ մասը «Վարքագծի կանոնների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով։
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1.1-ին կետը «վարքագծի կանոնների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով․
«1.3) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանմանը հետևելը, նվերների հաշվառման գործընթացը կանոնակարգելը և վերահսկելը.»։
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) վարում է հայտարարատու պաշտոնատար անձանց, այդ թվում` «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց և հայտարարագրերի, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հրապարակում է նվերների հաշվառման ռեեստրի հրապարակման ենթակա տվյալները.».
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) քննում և լուծում է հայտարարագրմանը և նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
«36) մշակում էուղղ. հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նվերների ընդունման սահմանափակումների կիրառման ուղեցույցներ:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր։»։
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.
«Հոդված 25.1. |
Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը |
1. Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այլ պետական մարմիններից Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:
2. Իրավիճակային հայտարարագիրը Հանձնաժողով է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
3. Իրավիճակային հայտարարագրերի վերլուծությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:»։
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը «վարքագծի կանոնների առերևույթ խախտումների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների,» բառերով։
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասից, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետից, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 25-րդ կետերից, 27-րդ հոդվածի վերնագրից, 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 2-րդ և 5-րդ մասերից, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերից հանել «իրավիճակային» բառը:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման և վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական համապատասխան պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որն ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ պաշտոն զբաղեցնող անձն զբաղեցնում է պաշտոն:»:
Հոդված 9. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-541-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: