ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137․8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի վտանգավոր բեռնափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
9․ Առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռներ փոխադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
10․ Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունում անվտանգության մասնագետի բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վտանգավոր բեռներ փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-298-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: