ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը «զինված ստորաբաժանումներում,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ե» կետի «ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդուղղ. մասով.
«1.2.ուղղ. Պետական պահպանության ծառայության ծառայողներին երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար Պետական պահպանության ծառայության պետի միջնորդագրի հիման վրա զենքով պարգևատրում է վարչապետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-620-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: