Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոստային կամ սուրհանդակային կապի օպերատոր համարված անձինք սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 9 ամսվա ընթացքում, իրենց տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեցնեն Կառավարության որոշմամբ հաստատված պահանջներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» կետը «ունենալ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.
«ը) ապահովել մաքսային մարմնի համար հասանելիություն սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված սարքավորումներին և միջոցներին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Սույն հոդվածի 1-ին մասի «ը» կետում նշված հասանելիության ձևաչափը սահմանվում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի և մաքսային մարմնի համատեղ հրամանով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.
«թ) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային և սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով և 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոստային կամ սուրհանդակային կապի օպերատոր համարված անձինք սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 9 ամսվա ընթացքում, իրենց տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեցնեն Կառավարության որոշմամբ հաստատված պահանջներին:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-304-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: