«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1999 թվականի N 319
ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է): (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: (2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:
|
|
Ա. Դարբինյան |
|
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Գ. Գյուրջյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Քալանթարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Վ. Հովհաննիսյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
| Վ. Բարխուդարյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս- քարտուղար |
| Ս. Մինասյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
| Ս. Մուսոյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ |
| Կ. Վարդանյան | - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ |
| Ռ. Օհանյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ |
| Հ. Սիմոնյան | - Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն |
| Ի. Ղարիբյան | - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ |
| Գ. Սարգսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար |
| Լ. Խաչատրյան | - Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ |
| Հ. Հակոբյան | - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի դոցենտ»: |
(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն)