ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետով.
«զ.1) օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելը.»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 21-րդ հոդվածի 5-րդ, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում և 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «կետի հիմքով» բառերը փոխարինել «և «զ.1» կետերի հիմքերով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, և նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել:»:
Հոդված 4. Օրենքի 22.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ կամավորների» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «բ» կետի «և «զ»» բառերը փոխարինել «, «զ» և «զ.1»» բառերով:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագիրը «Աշխատանքային գործունեության» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանք կատարելու» բառերով:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «պայմանագիր» բառից առաջ լրացնել «կամ կամավոր աշխատանքի մասին» բառերով:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «կետով սահմանված հիմքով» բառերը փոխարինել «և «զ.1» կետերով սահմանված հիմքերով» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-213-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: