Գլխավոր տեղեկություն
Номер
N 908-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2021-21.10.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.07.01/36(335) Հոդ.851
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2004
Дата вступления в силу
11.07.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 908-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 30
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 908-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (այսուհետ` փայտանյութ) Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000 և 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքների արտահանման վրա:

3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, ինչը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:

(3-րդ կետը խմբ. 10.06.21 N 977-Ն)

(3-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 10-րդ կետի խմբագրության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)

4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եզրակացությունը տրամադրում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) եզրակացություն ստանալու համար էլեկտրոնային եղանակով լրացված հայտ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով` նույնականացման քարտի հիման վրա.

բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:

(4-րդ կետը խմբ. 10.06.21 N 977-Ն)

(4-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 10-րդ կետի խմբագրության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)

5. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացությունը տրամադրվում է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ հայտատուի դիմումի հիման վրա այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:

(5-րդ կետը խմբ. 10.06.21 N 977-Ն)

(5-րդ կետը 10.06.21 N 977-Ն որոշման 10-րդ կետի խմբագրության մասով ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից)

6. Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի արտահանման համար ձեռք բերված եզրակացությունը ենթակա չէ փոխանցման այլ անձանց:

7. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք կարող են հանդիսանալ`

ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը.

դ) արտահանվող փայտանյութի տեսակի և (կամ) քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին և (կամ) քանակին:

8. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

C E R T I F I C A T E

 

N _________

 

Արտահանող (կազմակերպության անվանումը,
ֆիզիկական անձի անունը, ազգանունը) ____________________________
Exporter (name, address, contacts) ____________________________
Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-ապրանքագիր
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
անդորրագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը) ____________________________
Invoice (name, address, number) ____________________________
   
Ձեռք բերված փայտանյութի տեսակը, քանակը ____________________________
   
(Type and quantity of wood) ____________________________
   
Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը ____________________________
(Type and quantity of wood for export) ____________________________
   
Արտահանվող փայտանյութի համապատասխանությունը
ձեռք բերված փայտանյութի տեսակին և քանակին ____________________________
(Type, nature, quantity and Certificate of
Origine of wood for export) ____________________________
   
Գործողության սկիզբը ___ _______ 200  թ.
Եզրակացության գործողության ժամկետը Valid from
Validity period of certificate Գործողության ավարտը ___ _______ 200  թ.
 Valid up to

 

Ձեռք բերված փայտանյութի բացթողման անդորրագիրը օրինական է:

 

Տրված է ____ ______________ 2004 թ.

 

Կ. Տ.

(հավելվածը խմբ. 10.06.21 N 977-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2024, N 1618-Ն 21.10.2024, N 908-Ն
10.06.2021, N 977-Ն 01.10.2021, N 908-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան