Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 71-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.06.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2023
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.05.2023
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
01.06.2023
Дата вступления в силу
19.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0071 Ն. 30.05.23

 

30 մայիսի 2023 թվականի

թիվ 71-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 273-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների տրամադրման առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Սահմանել «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն Հավելված 1-ի:

2. Սահմանել «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն Հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 273-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Հ. Խաչատրյան

 

2023 թ. հունիսի 1

Երևան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 71-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները» (այսուհետ` Կարգ) սահմանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների տրամադրման կարգը և ժամկետները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը տրամադրվում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից` Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոնին են տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի (այսուհետ՝ Առցանց համակարգ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում Առցանց համակարգի «Առցանց լրացում» տարբերակի միջոցով: Հաշվետվությունը կարող է տրամադրվել նաև Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» և «Վերբեռնում» տարբերակների միջոցով: Առցանց համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը տրամադրվում է էլեկտրոնային կրիչով՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ համաձայնեցված կարգով:

6. Հաշվետվությունը տրամադրված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության տրամադրումը չի համարվում ժամկետանց: Սխալի վերաբերյալ հաղորդագրությունը ստացվում է https://reports.fmc.am հղմամբ հասանելի Առցանց համակարգում:

7. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

8. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

9. Տրամադրվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև xml սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած տրամադրված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ uխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:

10. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տրամադրվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

11. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին է տրամադրվում երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

12. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում նույն աշխատանքային oրվա ընթացքում, իuկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12:00-ը:

13. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի խափանման հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի մայիսի 30-ի

թիվ 71-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է XML սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։

 

Կետ

Անվանում

Տիպ

Նիշերի քանակ

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերու-թյան վերաբերյալ հաշվետվու-թյան դաշտեր

Պար-տադիր տեղե-կացման ենթակա գործարքի վերա-բերյալ հաշ-վետվու-թյան դաշտեր

Լրացման կարգ

Հաշվետվության XML սխեմայում դաշտի անվանում

1*

Հաշվետվության տեսակը

բաժին

 

Այո

Այո

Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը:

report_register
_fmcrn/ report_register
_str_ fmcrn

2*

Հաշվետվության անվանումը

բաժին

 

Այո

Այո

 

report_name

3*

Հաշվառման համարը

թիվ

8

Այո

Այո

Լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը:

fmcrn

4*

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝
dd-օր, mm-ամիս, yy-տարի:

sent_date

5*

Հերթական համարը

տեքստ

4

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 0001):

seq_number

6

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

1- 3

Այո

Այո

Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով տրամադրվող հաշվետվության հերթական համարը: Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

error_code

7

Ուղղման կամ լրացման պատճառը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը:

error_reason

8*

Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը

բաժին

 

Այո

Այո

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելիս, եթե գործարքը դեռևu չի կատարվել, կամ գործարար հարաբերությունը դեռևu չի հաստատվել, ապա՝
9-րդ կետում լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ տրամադրվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը:
10-րդ կետը կարող է չլրացվել:
11-րդ և 12-րդ կետերում լրացվում է 0:

transaction_
description

9*

Կատարման կամ հաստատման ամսաթիվը

Ամսա

թիվ

10

Այո

Այո

Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման (օրինակ` վավերացման, հաստատման) կամ գործարար հարաբերության հաստատման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

trans_date

10*

Արժույթը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է այն արժույթը, որով կնքվել է գործարքը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից:

currency

11*

Գումարը տվյալ արժույթով

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կնքվել է գործարքը:

amount

12*

Գումարը համարժեք ՀՀ դրամին

թիվ

մինչև 19

Այո

Այո

Lրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» դաշտում լրացվում է ՀՀ դրամ, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» դաշտում լրացվում է նախորդ դաշտում լրացված գումարը:

amount_amd

13

Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Այո

Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու դեպքում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առնվազն թվարկելով կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությանը կցվող համարակալված և բովանդակությանը համապատասխան անվանում ունեցող փաստաթղթերը:

transaction_desc

14*

Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը

բաժին

 

Այո

Այո

 

transaction_type

15*

Տեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից:

transaction

16*

Առարկան

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության առարկան՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից:

«Արժեթուղթ» նշելու դեպքում 17-րդ կետում լրացվում է արժեթղթի տեսակը, այն թողարկող կազմակերպության անվանումը, տեղաբաշխողի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև արժեթուղթը նույնականացնող այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները:

«Շարժական այլ գույք» նշելու դեպքում 17-րդ կետում լրացվում են այդ գույքի անվանման և նույնականացման այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները:
«Անշարժ գույք» նշելու դեպքում 17-րդ կետում պարտադիր լրացվում են այդ գույքի անվանման, նույնացման համարի և անհատականացնող այլ տվյալների մասին տեղեկությունները, օրինակ` եթե անշարժ գույքը հողամաս է, ապա պետք է նշվի հողամասի չափի և նշանակության (տնամերձ, արտադրական, գյուղատնտեսական) վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև պարտադիր լրացվում է 18-րդ կետը:

«Գույքային իրավունք» նշելու դեպքում 17-րդ կետում պարտադիր լրացվում են այդ գույքային իրավունքի վերաբերյալ տեղեկություններ:

«Դրամական գնահատում ունեցող այլ իրավունք» նշելու դեպքում 17-րդ կետում պարտադիր լրացվում են այդ իրավունքի վերաբերյալ տեղեկությունները:

details

17

Առարկայի նկարագրություն

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության առարկայի նկարագրությունը:

other_details

18

Անշարժ գույքի գտնվելու վայրը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը (վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտ (թաղամաu, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոuայգի և այլն))

location

19

Ձևավորման, օտարման (ձեռքբերման), փոփոխության արդյունքում կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի չափը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է կատարված գործարքի արդյունքում ձևավորված կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի չափը

capital_size

20*

Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն

բաժին

 

Այո

Ոչ

 

suspicios

21*

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբա-նությունը

տեքստ

 

Այո

Ոչ

Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»:

«Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 22-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ՝ 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդն ակնհայտ ավելորդ ջանքեր է գործադրում իր պատասխանները համոզիչ դարձնելու համար»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ՝ «14. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների միջոցով ահաբեկչության ֆինանսավորումը):

«Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 22-րդ կետում լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը:

«Այլ» նշելու դեպքում 22-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ՝ անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը:

criterias

cr1
cr2
cr3

22*

Չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը

տեքստ

մինչև 1000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը:

other_cr

23*

Կասկածների նկարագրությունը

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում՝ հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի կանխատեսումները:

doubt_description

24

Ներգրավված անձինք

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում են կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձին հայտնի այլ տեղեկատվությունը:

rel_persons

25

Կապված հաշվետվությունը

տեքստ

մինչև 25

Այո

Ոչ

Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը՝ «Հաշվառման համարը»-«Հաշվետվության ուղարկման ամսաթիվը»-«Հաշվետվության հերթական համարը»-«Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե տրամադրվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ տրամադրված գործարքի հետ:

rel_report

26*

Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկատվու-թյանը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից:

Լրացվում է «Ոչ», եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 27-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում:

ben_no

27*

Գործարքի կամ գործարար հարաբերության կողմերը

բաժին

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի, հաճախորդի, լիազորված անձի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 10-ի ցանկից։

«Իրավաբանական անձ» գործարքի կողմի ներքո լրացվում է այն իրավաբանական անձի տվյալները, որի կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մաuնակցության, փայի և այլն) oտարման (ձեռքբերման) կամ կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի ձևավորման կամ փոփոխության հետ կապված կատարվում է պետական գրանցում:

«Իրավաբանական անձ» և «Հաճախորդ» գործարքի կողմերը ենթակա են պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Իրավաբանական անձ» և «Հաճախորդ» վերաբերյալ տվյալները լրացվում են 29, 32-55 կետերով սահմանված կարգով:

«Լիազորված անձ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման իրավաբանական անձ հաճախորդի դեպքում, ինչպես նաև՝ ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը լիազորված անձի միջոցով կատարվելու պարագայում՝ ընտրելով Աղյուսակ 8 ցանկից: «Լիազորված անձ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 29, 30, 32-55 կետերով սահմանված կարգով:

«Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում:

«Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 31, 32-50 կետերով սահմանված կարգով:

side_section

28*

Գործարքի կամ գործարար հարաբերության կողմը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 10 ցանկից:

side_type

29*

Գործարքի կամ գործարար հարաբերության կողմի տեսակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմի տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 11-ի ցանկից, իսկ լիազորված անձի դեպքում՝ սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից:

side_subtype

30

Լիազորող անձ

թիվ

1-ից մինչև հաճա խորդների առավե-լագույն քանակը

Այո

Այո

Լրացվում է այն հաճախորդի ծրագրային հղման համարը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

auth_clients

31*

Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները:

ben_information

32*

Անուն (անվանում)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը: Ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում/ պետական գրանցման վկայականում:

first_name

33*

Ազգանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը՝ 32-րդ կետում նշված կարգով:

last_name

34

Հայրանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 32-րդ կետում նշված կարգով:

family_name

35*

Ծննդյան ամսաթիվը

ամսա-թիվ

10

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

dob

36*

Բնակության վայր (գտնվելու վայր)

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը)

address

37*

Բնակության քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի քաղաքը կամ գյուղը:

city

38*

Բնակության մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի մարզը:

region

39*

Բնակության երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի երկիրը: Երկիրը ընտրվում է սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

country

40

Գրանցման հասցեն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_address

41

Գրանցման քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_city

42

Գրանցման մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_region

43

Գրանցման երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից

r_country

44*

Քաղաքա-ցիությունը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

citizenship

45

Հանրային ծառայությունների համարանիշը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը:

socialnum

46*

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

doc_type

47*

Փաստաթղթի սերիան և համարը

տեքստ

մինչև 16

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում:

doc_number

48*

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

ամսա-թիվ

10

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

date_of_issue

49*

Ում կողմից է տրամադրվել

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը:

giver

50*

Փաստաթղթի վավերա-կանության ժամկետը

ամսա

թիվ

10

Այո

Այո

Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

expire_date

51*

Կազմա-կերպական-իրավական ձևը

թիվ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից:

leg_org_form

52*

Այլ կազմա-կերպական-իրավական ձև

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է, եթե «Կազմակերպական-իրավական ձևը» դաշտում նշվել է «Այլ»: Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

other_leg_
org_form

53*

Անհատա-կանացման (հաշվառման) համարը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը

st_reg_number

54*

ՀՎՀՀ

տեքստ

մինչև 256 (ռեզիդենտ իրավա-բանական անձի դեպքում 8 նիշ)

Այո

Այո

Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նշված է նույնականացման փաստաթղթում:

tax_pay_number

55*

Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը

manager_name

56*

Կանխարգելիչ գործողություններ

բաժին

 

Այո

Ոչ

 

susp

57*

Գույքի սառեցումը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից:
Գույքի սառեցման դեպքում լրացվում է 58-րդ կետը:

susp_status

58

Սառեցման ամսաթիվը

Ամսա-թիվ

10

Այո

Ոչ

Լրացվում է կամ գույքի սառեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

freeze_date

 

*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:

 

XML ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՐԺՈՒՅԹՆԵՐ

UAE DIRHAM

AED

AFGHANI

AFN

LEK

ALL

ARMENIAN DRAM

AMD

NETHERLANDS ANTILLEAN GUILDER

ANG

KWANZA

AOA

ARGENTINE PESO

ARS

AUSTRALIAN DOLLAR

AUD

ARUBAN FLORIN

AWG

AZERBAIJANIAN MANAT

AZN

CONVERTIBLE MARK

BAM

BARBADOS DOLLAR

BBD

TAKA

BDT

BULGARIAN LEV

BGN

BAHRAINI DINAR

BHD

BURUNDI FRANC

BIF

BERMUDIAN DOLLAR

BMD

BRUNEI DOLLAR

BND

BOLIVIANO

BOB

MVDOL

BOV

BRAZILIAN REAL

BRL

BAHAMIAN DOLLAR

BSD

NGULTRUM

BTN

PULA

BWP

BELARUSSIAN RUBLE

BYR

BELIZE DOLLAR

BZD

CANADIAN DOLLAR

CAD

CONGOLESE FRANC

CDF

WIR EURO

CHE

SWISS FRANC

CHF

WIR FRANC

CHW

UNIDAD DE FOMENTO

CLF

CHILEAN PESO

CLP

YUAN RENMINBI

CNY

COLOMBIAN PESO

COP

UNIDAD DE VALOR REAL

COU

COSTA RICAN COLON

CRC

PESO CONVERTIBLE

CUC

CUBAN PESO

CUP

CAPE VERDE ESCUDO

CVE

CZECH KORUNA

CZK

DJIBOUTI FRANC

DJF

DANISH KRONE

DKK

DOMINICAN PESO

DOP

ALGERIAN DINAR

DZD

EGYPTIAN POUND

EGP

NAKFA

ERN

ETHIOPIAN BIRR

ETB

EURO

EUR

FIJI DOLLAR

FJD

FALKLAND ISLANDS POUND

FKP

POUND STERLING

GBP

LARI

GEL

GHANA CEDI

GHS

GIBRALTAR POUND

GIP

DALASI

GMD

GUINEA FRANC

GNF

QUETZAL

GTQ

GUYANA DOLLAR

GYD

HONG KONG DOLLAR

HKD

LEMPIRA

HNL

CROATIAN KUNA

HRK

GOURDE

HTG

FORINT

HUF

RUPIAH

IDR

NEW ISRAELI SHEQEL

ILS

INDIAN RUPEE

INR

IRAQI DINAR

IQD

IRANIAN RIAL

IRR

ICELAND KRONA

ISK

JAMAICAN DOLLAR

JMD

JORDANIAN DINAR

JOD

YEN

JPY

KENYAN SHILLING

KES

SOM

KGS

RIEL

KHR

COMORO FRANC

KMF

NORTH KOREAN WON

KPW

WON

KRW

KUWAITI DINAR

KWD

CAYMAN ISLANDS DOLLAR

KYD

TENGE

KZT

KIP

LAK

LEBANESE POUND

LBP

SRI LANKA RUPEE

LKR

LIBERIAN DOLLAR

LRD

LOTI

LSL

LITHUANIAN LITAS

LTL

LATVIAN LATS

LVL

LIBYAN DINAR

LYD

MOROCCAN DIRHAM

MAD

MOLDOVAN LEU

MDL

MALAGASY ARIARY

MGA

DENAR

MKD

KYAT

MMK

TUGRIK

MNT

PATACA

MOP

OUGUIYA

MRO

MAURITIUS RUPEE

MUR

RUFIYAA

MVR

KWACHA

MWK

MEXICAN PESO

MXN

MEXICAN UNIDAD DE INVERSION (UDI)

MXV

MALAYSIAN RINGGIT

MYR

MOZAMBIQUE METICAL

MZN

NAMIBIA DOLLAR

NAD

NAIRA

NGN

CORDOBA ORO

NIO

NORWEGIAN KRONE

NOK

NEPALESE RUPEE

NPR

NEW ZEALAND DOLLAR

NZD

RIAL OMANI

OMR

BALBOA

PAB

NUEVO SOL

PEN

KINA

PGK

PHILIPPINE PESO

PHP

PAKISTAN RUPEE

PKR

ZLOTY

PLN

GUARANI

PYG

QATARI RIAL

QAR

NEW ROMANIAN LEU

RON

SERBIAN DINAR

RSD

RUSSIAN RUBLE

RUB

RWANDA FRANC

RWF

SAUDI RIYAL

SAR

SOLOMON ISLANDS DOLLAR

SBD

SEYCHELLES RUPEE

SCR

SUDANESE POUND

SDG

SWEDISH KRONA

SEK

SINGAPORE DOLLAR

SGD

SAINT HELENA POUND

SHP

LEONE

SLL

SOMALI SHILLING

SOS

SURINAM DOLLAR

SRD

SOUTH SUDANESE POUND

SSP

DOBRA

STD

EL SALVADOR COLON

SVC

SYRIAN POUND

SYP

LILANGENI

SZL

BAHT

THB

SOMONI

TJS

TURKMENISTAN NEW MANAT

TMT

TUNISIAN DINAR

TND

PA’ANGA

TOP

TURKISH LIRA

TRY

TRINIDAD AND TOBAGO DOLLAR

TTD

NEW TAIWAN DOLLAR

TWD

TANZANIAN SHILLING

TZS

HRYVNIA

UAH

UGANDA SHILLING

UGX

US DOLLAR

USD

US DOLLAR (NEXT DAY)

USN

US DOLLAR (SAME DAY)

USS

URUGUAY PESO EN UNIDADES INDEXADAS (URUIURUI)

UYI

PESO URUGUAYO

UYU

UZBEKISTAN SUM

UZS

BOLIVAR

VEF

DONG

VND

VATU

VUV

TALA

WST

CFA FRANC BEAC

XAF

SILVER

XAG

GOLD

XAU

BOND MARKETS UNIT EUROPEAN COMPOSITE UNIT (EURCO)

XBA

BOND MARKETS UNIT EUROPEAN MONETARY UNIT (E.M.U.-6)

XBB

BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 9 (E.U.A.-9)

XBC

BOND MARKETS UNIT EUROPEAN UNIT OF ACCOUNT 17 (E.U.A.-17)

XBD

EAST CARIBBEAN DOLLAR

XCD

SDR (SPECIAL DRAWING RIGHT)

XDR

CFA FRANC BCEAO

XOF

PALLADIUM

XPD

CFP FRANC

XPF

PLATINUM

XPT

SUCRE

XSU

CODES SPECIFICALLY RESERVED FOR TESTING PURPOSES

XTS

ADB UNIT OF ACCOUNT

XUA

THE CODES ASSIGNED FOR TRANSACTIONS WHERE NO CURRENCY IS INVOLVED

XXX

YEMENI RIAL

YER

RAND

ZAR

ZAMBIAN KWACHA

ZMW

ZIMBABWE DOLLAR

ZWL

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ և ԱՅԼՆ) ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

101

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ և ԱՅԼՆ) ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ՄԱUՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՓԱՅԻ և ԱՅԼՆ) OՏԱՐՄԱՆ (ՁԵՌՔԲԵՐՄԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

102

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ և ԱՅԼՆ) ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

103

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ

201

ԱՐԺԵԹՈՒՂԹ

202

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ

203

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

204

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

205

ԴՐԱՄԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔ

206

ԱՂՅՈՒՍԱԿ 4 . ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr1

ԱՅԼ

cr2

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԵՐԿՐՆԵՐ

AFGHANISTAN

AF

ALAND ISLANDS

AX

ALBANIA

AL

ALGERIA

DZ

AMERICAN SAMOA

AS

ANDORRA

AD

ANGOLA

AO

ANGUILLA

AI

ANTARCTICA

AQ

ANTIGUA AND BARBUDA

AG

ARGENTINA

AR

ARMENIA

AM

ARUBA

AW

AUSTRALIA

AU

AUSTRIA

AT

AZERBAIJAN

AZ

BAHAMAS

BS

BAHRAIN

BH

BANGLADESH

BD

BARBADOS

BB

BELARUS

BY

BELGIUM

BE

BELIZE

BZ

BENIN

BJ

BERMUDA

BM

BHUTAN

BT

BOLIVIA, PLURINATIONAL STATE OF

BO

BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA

BQ

BOSNIA AND HERZEGOVINA

BA

BOTSWANA

BW

BOUVET ISLAND

BV

BRAZIL

BR

BRITISH INDIAN OCEAN TERRITORY

IO

BRUNEI DARUSSALAM

BN

BULGARIA

BG

BURKINA FASO

BF

BURUNDI

BI

CÃ'TE D'IVOIRE

CI

CAMBODIA

KH

CAMEROON

CM

CANADA

CA

CAPE VERDE

CV

CAYMAN ISLANDS

KY

CENTRAL AFRICAN REPUBLIC

CF

CHAD

TD

CHILE

CL

CHINA

CN

CHRISTMAS ISLAND

CX

COCOS (KEELING) ISLANDS

CC

COLOMBIA

CO

COMOROS

KM

CONGO

CG

CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE

CD

COOK ISLANDS

CK

COSTA RICA

CR

CROATIA

HR

CUBA

CU

CURAիAO

CW

CYPRUS

CY

CZECH REPUBLIC

CZ

DENMARK

DK

DJIBOUTI

DJ

DOMINICA

DM

DOMINICAN REPUBLIC

DO

ECUADOR

EC

EGYPT

EG

EL SALVADOR

SV

EQUATORIAL GUINEA

GQ

ERITREA

ER

ESTONIA

EE

ETHIOPIA

ET

FALKLAND ISLANDS (MALVINAS)

FK

FAROE ISLANDS

FO

FIJI

FJ

FINLAND

FI

FRANCE

FR

FRENCH GUIANA

GF

FRENCH POLYNESIA

PF

FRENCH SOUTHERN TERRITORIES

TF

GABON

GA

GAMBIA

GM

GEORGIA

GE

GERMANY

DE

GHANA

GH

GIBRALTAR

GI

GREECE

GR

GREENLAND

GL

GRENADA

GD

GUADELOUPE

GP

GUAM

GU

GUATEMALA

GT

GUERNSEY

GG

GUINEA

GN

GUINEA-BISSAU

GW

GUYANA

GY

HAITI

HT

HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS

HM

HOLY SEE (VATICAN CITY STATE)

VA

HONDURAS

HN

HONG KONG

HK

HUNGARY

HU

ICELAND

IS

INDIA

IN

INDONESIA

ID

IRAN, ISLAMIC REPUBLIC OF

IR

IRAQ

IQ

IRELAND

IE

ISLE OF MAN

IM

ISRAEL

IL

ITALY

IT

JAMAICA

JM

JAPAN

JP

JERSEY

JE

JORDAN

JO

KAZAKHSTAN

KZ

KENYA

KE

KIRIBATI

KI

KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF

KP

KOREA, REPUBLIC OF

KR

KUWAIT

KW

KYRGYZSTAN

KG

LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC

LA

LATVIA

LV

LEBANON

LB

LESOTHO

LS

LIBERIA

LR

LIBYA

LY

LIECHTENSTEIN

LI

LITHUANIA

LT

LUXEMBOURG

LU

MACAO

MO

MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF

MK

MADAGASCAR

MG

MALAWI

MW

MALAYSIA

MY

MALDIVES

MV

MALI

ML

MALTA

MT

MARSHALL ISLANDS

MH

MARTINIQUE

MQ

MAURITANIA

MR

MAURITIUS

MU

MAYOTTE

YT

MEXICO

MX

MICRONESIA, FEDERATED STATES OF

FM

MOLDOVA, REPUBLIC OF

MD

MONACO

MC

MONGOLIA

MN

MONTENEGRO

ME

MONTSERRAT

MS

MOROCCO

MA

MOZAMBIQUE

MZ

MYANMAR

MM

NAGORNO-KARABAKH REPUBLIC

NK

NAMIBIA

NA

NAURU

NR

NEPAL

NP

NETHERLANDS

NL

NEW CALEDONIA

NC

NEW ZEALAND

NZ

NICARAGUA

NI

NIGER

NE

NIGERIA

NG

NIUE

NU

NORFOLK ISLAND

NF

NORTHERN MARIANA ISLANDS

MP

NORWAY

NO

OMAN

OM

PAKISTAN

PK

PALAU

PW

PALESTINE, STATE OF

PS

PANAMA

PA

PAPUA NEW GUINEA

PG

PARAGUAY

PY

PERU

PE

PHILIPPINES

PH

PITCAIRN

PN

POLAND

PL

PORTUGAL

PT

PUERTO RICO

PR

QATAR

QA

RÉUNION

RE

ROMANIA

RO

RUSSIAN FEDERATION

RU

RWANDA

RW

SAINT BARTHÉLEMY

BL

SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA

SH

SAINT KITTS AND NEVIS

KN

SAINT LUCIA

LC

SAINT MARTIN (FRENCH PART)

MF

SAINT PIERRE AND MIQUELON

PM

SAINT VINCENT AND THE GRENADINES

VC

SAMOA

WS

SAN MARINO

SM

SAO TOME AND PRINCIPE

ST

SAUDI ARABIA

SA

SENEGAL

SN

SERBIA

RS

SEYCHELLES

SC

SIERRA LEONE

SL

SINGAPORE

SG

SINT MAARTEN (DUTCH PART)

SX

SLOVAKIA

SK

SLOVENIA

SI

SOLOMON ISLANDS

SB

SOMALIA

SO

SOUTH AFRICA

ZA

SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS

GS

SOUTH SUDAN

SS

SPAIN

ES

SRI LANKA

LK

SUDAN

SD

SURINAME

SR

SVALBARD AND JAN MAYEN

SJ

SWAZILAND

SZ

SWEDEN

SE

SWITZERLAND

CH

SYRIAN ARAB REPUBLIC

SY

TAIWAN, PROVINCE OF CHINA

TW

TAJIKISTAN

TJ

TANZANIA, UNITED REPUBLIC OF

TZ

THAILAND

TH

TIMOR-LESTE

TL

TOGO

TG

TOKELAU

TK

TONGA

TO

TRINIDAD AND TOBAGO

TT

TUNISIA

TN

TURKEY

TR

TURKMENISTAN

TM

TURKS AND CAICOS ISLANDS

TC

TUVALU

TV

UGANDA

UG

UKRAINE

UA

UNITED ARAB EMIRATES

AE

UNITED KINGDOM

GB

UNITED STATES

US

UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS

UM

URUGUAY

UY

UZBEKISTAN

UZ

VANUATU

VU

VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF

VE

VIET NAM

VN

VIRGIN ISLANDS, BRITISH

VG

VIRGIN ISLANDS, U.S.

VI

WALLIS AND FUTUNA

WF

WESTERN SAHARA

EH

YEMEN

YE

ZAMBIA

ZM

ZIMBABWE

ZW

NO VALUE

NV

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՆՁՆԱԳԻՐ

AND

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ

ZIG

ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵU ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

JTP

ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

CVK

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ

PVK

ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PCP

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

OTA

ՕՏԱՐԵՐԿՐԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

AHP

ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ

HHA

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

MKQ

ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

JKQ

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

KAC

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

CHP

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ

NID

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

1

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

2

ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

3

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

4

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

5

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

6

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

7

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

8

ՀԻՄՆԱԴՐԱՄ

9

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ

10

ԱՅԼ

11

ԱՌԿԱ ՉԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

12

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԱՅՈ/ՈՉ

ԱՅՈ

1

ՈՉ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 10. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

4

ՀԱՃԱԽՈՐԴ

1

ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

2

ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

3

ԱՂՅՈՒՍԱԿ 11. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ

1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ

2

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան