Գլխավոր տեղեկություն
Համար
N 2047-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2024 թվականի N 2047-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ կետի «զ» ենթակետը, 10-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2024 թվականի պետական բյուջեից (տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամ բյուջետային վարկ` տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:

3. Սահմանել, որ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումները կատարվելու են 2026 թվականի հունվարի 7-ից սկսած հավասարաչափ մարումներով:

4. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1.1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 24-ի N 2047-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան