ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2024 թվականի N 611-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշման 2-րդ, 3-րդ կետերը, 4-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝
1) «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել «Ծրագրի իրականացման» պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր)՝ համաձայն N 1 hավելվածի.
2) «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության և «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման մասին» պայմանագիր՝ համաձայն N 2 հավելվածի, որը հանդիսանում է նաև Պայմանագրի Հավելված 2 և դրա անբաժանելի մաս.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո՝ տասնօրյա ժամկետում «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության, «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության և «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել «Բաժնետիրական համաձայնագիր»-ը՝ համաձայն N 3 հավելվածի, որը հանդիսանում է նաև Պայմանագրի Հավելված 3 և դրա անբաժանելի մաս։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրման» պայմանագիր՝ համաձայն N 4 հավելվածի, որը հանդիսանում է նաև Պայմանագրի Հավելված 5 և դրա անբաժանելի մաս։
3. Պայմանագրով նախատեսված ծրագրի իրականացման հսկողությունն իրականացվում է Պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված պայմանագրերի և Համաձայնագրի գործողությունը տարածվում է կողմերի միջև դրա ստորագրման պահից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2024 թվականի |
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀՀ կառավարության 2024 թվականի |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2024 թվականի |
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՀ կառավարության 2024 թվականի |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ