ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 7-Ն
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշման, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով
1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 18 ապրիլի 2019 թվականի N 18 որոշումը։
2. Հաստատել համայնքապետարանին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը։
ա. Հակոբ Գասպարյան-մարմնի ղեկավար
բ. Թերեզա Դանիելյան-քարտուղար
գ. Սվետլանա Խաչատրյան -անդամ
դ. Աշոտ Մարտոյան-անդամ
ե. Թաթուլ Ումրշատյան-անդամ
զ. Արմեն Հարությունյան - համայնքային ոստիկան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Կողմ-8 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԲՈԶՈՅԱՆ ԱՇՈՏԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԵՈՆԻԴ ԴԱՎԻԹՅԱՆ ԶՈՐԻԿ ՇՀՈՅԱՆ ՎԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՒՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՆՎԵՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2021 թվական: