ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2013 թվականի N 1156-Ա
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.05.22 N 509-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 988-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը՝
Հաստատել Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 12.05.22 N 509-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 13-ի N 1156-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ համապատասխան ոլորտը համակարգող խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի երկու տեղակալներ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 11.11.16 N 1055-Ա, խմբ. 04.06.21 N 602-Ա, 12.05.22 N 509-Ա, 27.10.23 N 1068-Ա)