ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-220-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև սույն մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները, որոնք վարույթ են ընդունվել վարչական դատարանի կողմից, շարունակում են քննվել վարչական դատարանում, իսկ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները քննվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով նախատեսված կանոններով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 16 Երևան ՀՕ-490-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական: