ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2023 թ. |
N 23-Ն |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 849-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին» N 849-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) 11-րդ կետի «100 մ հեռավորության վրա:» բառերից հետո լրացնել «Սահմանափակումը չի վերաբերում նկարչություն և արհեստագործություն իրականացնողներին:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Տ. ԱվինՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 22 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2023 թվական: