ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «2025 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2․1-ին մասով նախատեսված դեպքերի,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 16 Երևան ՀՕ-492-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական: