ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 485-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհրդին՝
1) մինչև 2026 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։».
2) N 2 հավելվածի՝
ա. ամբողջ տեքստում «Սահմանադրության փոփոխությունների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նոր Սահմանադրության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը՝ «նոր Սահմանադրության հայեցակարգ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 37-րդ կետի 3-րդ ենթակետում «սահմանադրական բարեփոխումների նախագծի» բառերը փոխարինել «նոր Սահմանադրության հայեցակարգի նախագծի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |