ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի, բացառությամբ անշարժ գույքի և սույն մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում.
7.2) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը` Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում.»․
2) 7-րդ մասի «և 2-րդ կետերում» բառերը փոխարինել «, 2-րդ և 7.1-ին կետերում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերը «քանակը» բառից հետո լրացնել «, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ Կառավարության սահմանած դեպքերում, կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով․
2) 3-րդ մասի 8-րդ կետի «ապրանքային դիրքը» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 416-րդ հոդվածում 4-րդ մասի «ապրանքային դիրքի» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագրի» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նույն հոդվածներով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 16 Երևան ՀՕ-491-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական: