ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1639-Ն
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՎԱԾ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՁԵՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 193-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 28-ի N 1639-Ն որոշման |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՎԱԾ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՅԴ ՁԵՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 324-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավունք ունեն իրականացնել ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգում հետևյալ դեպքերում՝
1) ապրանքների բացթողումից հետո ապրանքների մասին հայտարարագրում ներառված տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին հայտարարատուի կողմից դիմումի ներկայացումը.
2) ռիսկերի կառավարման համակարգում ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով տեղայնացված ռիսկերի պրոֆիլների համաձայն հսկողության ակտում արտացոլվող՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցման առկայությունը․
3) մաքսային մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման անհրաժեշտության առկայությունը.
4) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից ստացված հանձնարարականը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված և (կամ) գրանցված անձի նկատմամբ ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ձևով մաքսային հսկողության իրականացման վերաբերյալ.
5) օրենսգրքի և մաքսային կարգավորման վերաբերյալ միության այլ իրավական ակտերի, ինչպես նաև մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումների վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունների առկայությունը.
6) վարչական կամ քրեական վարույթի շրջանակներում վարչական կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից ստացված տեղեկությունների առկայությունը.
7) դատարանի կողմից կայացված դատական ակտի շրջանակներում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անհրաժեշտության դեպքում։
2. Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի կողմից իրականացվող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը։
3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման շրջանակներում այլ մարմիններին հարցման անհրաժեշտության դեպքում՝ մինչև փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման օրը կամ հարցման պատասխանը ստանալու համար սահմանված ժամկետի ավարտը։
4. Սույն հավելվածով սահմանված դեպքերում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքներով մաքսային մարմինների կողմից կայացվում են օրենսգրքով և մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որոշումներ, որոնք, դրանց ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային կամ թղթային եղանակով ուղարկվում են ստուգվող անձին։
5. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում իրականացվող՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ժամանակ մաքսային մարմիններն իրավունք ունեն ստուգվող անձից պահանջելու փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան։
6. Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման իրականացման մեկնարկի վերաբերյալ ստուգվող անձին ծանուցում ուղարկվում է միայն այն դեպքում, երբ ստուգվող անձից պահանջվում է փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացում։
7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման վերաբերյալ մաքսային մարմնի հարցումը միաժամանակ համարվում է նաև ստուգման վերաբերյալ ստուգվող անձին ծանուցում։
8. Այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից սույն հավելվածով սահմանված դեպքերում իրականացվող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ընթացքում անձից պահանջվել է փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացում, և այդպիսի ստուգման իրականացման ընթացքում չեն բացահայտվել օրենսգրքի, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներ, ապա մաքսային մարմինն իրականացված ստուգման ավարտի մասին էլեկտրոնային (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) կամ թղթային եղանակով ծանուցում է անձին։
9. Սույն հավելվածի 8-րդ կետում նշված ծանուցումն ուղարկվում է մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
10. Սույն որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացվող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքներով՝ մաքսային մարմնի կողմից ստուգվող անձի նկատմամբ կարող է իրականացվել կամերալ կամ արտագնա մաքսային ստուգում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: