ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2023 թվական N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
1) Եկամուտների մասով՝ 1,018,155,600 /մեկ միլիարդ տասնութ միլիոն հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ:
2) Ծախսերի մասով՝ 1,018,155,600 /մեկ միլիարդ տասնութ միլիոն հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ:
3) Հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40 %-ը չգերազանցող վերաբաշխումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և ծավալվում 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Ավագանու անդամներ՝ | կողմ- 11 | դեմ- | ձեռնպահ- |
1. Ղազարյան Ղազար | |||
2. Հարությունյան Վահրամ | |||
3. Համբարյան Մելանյա | |||
4. Նահապետյան Տիգրան | |||
5. Շահինյան Շահեն | |||
6. Մնացականյան Գայանե | |||
7. Անդրեասյան Հայրապետ | |||
8. Առաքելյան Արմեն | |||
9. Մակարյան Մարյամ | |||
10. Մարկոսյան Սեյրան | |||
11. Աբասյան Արայիկ |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2023 թվականի հունվարի 12 Արաքս համայնք |
Ղ․ ՂԱԶԱՐՅԱՆ
|
(հավելվածը փոփ. 14.02.23 N 9-Ն, փոփ., լրաց. 28.06.23 N 100-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2023 թվական: