ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«11» դեկտեմբեր 2023 թ. |
թիվ 63-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 63-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 23-Ն որոշման |
Բաժին 1. Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկումը
Օբյեկտների անվանումը |
Գործարկված շենքի և շինության մակերեսը՝ քառակուսի մետր |
Իրականացված շինարարության արժեքը, հազար դրամ (առանց ավելացված արժեքի հարկի) |
1 |
2 |
3 |
Ղեկավար՝ |
__________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
«__ __»___________ 20__թ. »: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 63-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 23-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնակչության միջոցների հաշվին տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման մասին» Ձև ՄՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, իսկ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների քաղաքապետարանը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների հաշվին գործարկված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) վերաբերյալ տվյալները:
6. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում են յուրաքանչյուր օբյեկտի համար շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին ըստ տնտեսական գործունեության տեսակների (առցանց ներկայացման դեպքում ընտրել):
7. Հաշվետվության սյունակներ 2-ում և 3-ում համապատասխանաբար լրացվում են գործարկված շենքի և շինության մակերեսը՝ քառակուսի մետրով և իրականացված շինարարության արժեքը, հազար դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական: