ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1079-Ա |
«21» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 27.12.2023 թվականին հայտարարվել է «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-24/6» ծածկագրով Երևան քաղաքի Արցախի փողոց 4-րդ նրբանցքի N 10 շենքի քանդման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգ, որին գնման հայտ է ներկայացրել նաև «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերությունը:
Հաշվի առնելով գնման ընթացակարգի մյուս մասնակցի համապատասխան գրությունը, համաձայն որի նվազագույն գին ներկայացրած «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության անվանումը բացակայում է լիցենզավորված անձանց շտեմարանում, գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 67-րդ կետը, «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության ներկայացրած տվյալների իսկությունը ստուգելու նպատակով 09.02.2024 թվականի N 01/20962-24 գրությամբ հարցում է կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, խնդրելով տրամադրել տեղեկատվություն արդյո՞ք «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերությունը ՀՎՀՀ (08618975) 30.01.2024թ. դրությամբ ունի բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների), հասարակական և արտադրական լիցենզիա, թե՞ ոչ:
Ի պատասխան վերը նշված գրության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն 19.02.2024 թվականի թիվ 01/22/2356-2024 գրությամբ տեղեկացրել է, որ «(...) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության e-register համակարգի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից «ՍԱՀԱԿ-ԱՐԾԱՓ» (ՀՎՀՀ 08618975) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2013 թվականի օգոստոսի 1-ին տրամադրվել է քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման N 15743 լիցենզիա և լիցենզիային կից թվով 4 ներդիրներ (այդ թվում նաև բնակելի, հասարակական և արտադրական ոլորտի ներդիր), որոնք գործում են մինչ օրս: Սակայն 2023 թվականի մայիսի 26-ին «ՍԱՀԱԿ-ԱՐԾԱՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերանվանվել է «ՄԱՍՏԵՐ ԻՆՎԵՍՏ» (ՀՎՀՀ 08618975) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և 15 օրվա ժամկետում չի դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի վերաձևակերպման համար (...)»:
Նույն գրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտնել է նաև, որ «(...) «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել լիցենզավորված անձի կողմից նույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ նույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորող մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում: Ընկերությունը կարող է դիմել լիցենզավորող մարմին՝ լիցենզիայի վերաձևակերպման համար, հակառակ դեպքում հետագա գործունեությունը կդիտարկվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում (...)»:
Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 41-րդ կետով, որոշել է կասեցնել նիստը և «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերությանն առաջարկել մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 21․02․2024 թվականը, շտկել արձանագրված անհամապատասխանությունը և գնահատող հանձնաժողովին ներկայացնել «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ 08618975) անունով վերաձևակերպված լիցենզիա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթուղթը («Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ 08618975) անունով վերաձևակերպված լիցենզիա) չի տրամադրվել, գնահատող հանձնաժողովը «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը հրավերի պայմաններին անհամապատասխան լինելու հիմքով գնահատել է անբավարար և մերժել է:
Գնման ընթացակարգի կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 13.03.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Ընդունել ի գիտություն, որ «Մաստեր Ինվեստ» ՍՊ ընկերության կողմից «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-24/6» ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 8.14-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում հայտի ապահովման գումարը վճարելու դեպքում՝ Մասնակիցը սահմանված կարգով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում չի ներառվում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |