ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«17» հունվար 2024 թ. |
թիվ 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի ««Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 50-Ն որոշման.
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 10-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 50-Ն որոշման |
Բաժին 1. Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը
Բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը |
Բեռի փոխադրման ուղղությունը 1-հանրապետությունից դուրս |
Սակագինը, առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), (տոննա/կմ) (դրամ) |
1 |
2 |
3 |
Ղեկավար՝ |
___________________ | ||
(Ազգանուն, անուն) |
| ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազոր անձ)՝ |
___________________ | ||
(Ազգանուն, անուն) |
| ||
« _ _ »____________20___թ. »: |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 10-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 50-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով բեռների փոխադրման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) միջպետական արտահանում՝ երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,
2) միջպետական ներկրում՝ երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,
3) 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր տարածության վրա փոխադրման արժեքը:
7. Բեռնափոխադրման տեսակի համար լրացվում է հաշվետու ամսում յուրաքանչյուր անվանում բեռի փաստացի տարածության վրա փոխադրված մեկ տոննա բեռի առաքման սակագինն առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):
8. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, հեռավորության, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:
9. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25–ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):
10. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ՝
1) սյունակ 1-ում լրացվում է փոխադրված բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը (տես՝ Աղյուսակ 1),
2) սյունակ 2-ում լրացվում է բեռի փոխադրման ուղղության ծածկագիրը՝ 1-հանրապետությունից դուրս, 2-դեպի հանրապետություն,
3) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր բեռի տեսակի փոխադրման սակագինն առանց ԱԱՀ-ի:
11. Սակագինը հաշվարկվում է բեռի տեսակի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա.
1) բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ),
2) տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:
Աղյուսակ 1
Բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2024 թվական: