ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«16» հոկտեմբերի 2020 թվականի N 34-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Եկամտային մաս (Հատված 1)
1) «Ընդամենը եկամուտներ» 1000 տողի «139424,1» թիվը փոխարինել «173094,3» թվով:
2) Հոդված 7332-ի «Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված կառավարման այլ մակարդակներից (սուբվենցիաներ)» 1260 տողի «0» թիվը փոխարինել «33670,2» թվով:
2. Ծախսային մաս {Հատված 3)
1) Տող - 2421, բաժին - 04, խումբ - 2, դաս - 1՝ «18704,6» թիվը փոխարինել «27104,6» թվով,
2) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի «9010,0» թիվը փոխարինել «17410,0» թվով,
3) Տող - 2451, բաժին - 04, խումբ - 5, դաս - 1՝ «31133,4» թիվը փոխարինել «56403,6» թվով,
4) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի «25933,4» թիվը փոխարինել «51203,6» թվով,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (5) |
Դեմ՝ (0) |
Ձեռնպահ՝ (0) | |
ՎԼԱԴԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ՝ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ ՄՀԵՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ՝ ԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ՝ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«16» հոկտեմբեր 2020 թվական գյուղ Թորոսգյուղ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: