ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1680-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 239-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 239-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի 3-րդ և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: