ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 37.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը, 1-ին և 2-րդ մասերը «միջնակարգ» բառից հետո լրացնել «, մասնագիտական և բարձրագույն» բառերով.
2) 1-ին մասից հանել «պետական» բառը.
3) 2-րդ մասի «ոլորտի» բառը փոխարինել «բնագավառի» բառով, իսկ նույն մասը «վերահսկողությունը» բառից հետո լրացնել «(ստուգման, տեսչավորման, դիտարկման և օրենքով սահմանված այլ ձևերով)» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված տարեկան հաշվետվությունները ներկայացնում են կրթության ոլորտի տեսչական մարմին, որն ապահովում է դրանց հասանելիությունը լիազոր մարմնին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով լրացվող Օրենքի 37.1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-108-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
