ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 8-րդ կետը «միավորում» բառից հետո լրացնել «կամ հանրակրթական ուսումնական հաստատության տեսակ, որը, ըստ նշանակության, գործում է նաև որպես համայնքային զարգացման կենտրոն՝ իրականացնելով հանրակրթության բոլոր մակարդակները (այդ թվում՝ նախադպրոցական) և արտադպրոցական կրթություն, ինչպես նաև համայնքի կարիքներից ելնելով՝ իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում) մեծահասակների համար, նաև երիտասարդների համար նախատեսված մշակութային, տեխնոլոգիական, մարզական ծառայություններ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
«28) ղեկավարման իրավունքի հավաստագիր՝ նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կազմակերպած թեստավորման դրական արդյունքի ապահովման դեպքում տրվող փաստաթուղթ»։
Հոդված 2. Oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6.4-րդ և 6.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը.
6.5) սահմանում է պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ֆինանսավորման կարգը.»։
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4 - 3.6-րդ կետերով.
«3.4) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները.
3.5) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը.
3.6) երաշխավորում է նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում պետական, ինչպես նաև այլ ծրագրերով կիրառման ենթակա ծրագրերը (այդ թվում՝ փորձարարական), ուսումնական նյութերն ու դասընթացները.»:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.
«12.2) սահմանում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը.»։
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին հոդվածով.
«Հոդված 40.1. | Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի համար դիմելու որակավորման պահանջը և հավաստագրի դադարեցման հիմքերը |
1. Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2. Նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
1) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու.
2) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու.
3) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «է» ենթակետով սահմանված չափով պետությանը ֆինանսական և գույքային վնաս պատճառելու.
4) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու.
5) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու.
6) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը.
7) ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքի, երբ անձը դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:»:
Հոդված 6. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6.4-րդ և 6.5-րդ կետերից, 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3.4-րդ և 3.5-րդ կետերից և 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12-ամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-103-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
