ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «իսկ եթե որոշումը կայացվել է, կամ հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ 24 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 36 ժամ առաջ» բառերով.
2) 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 12 ժամ առաջ» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-443-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: