ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2014 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնում՝ ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան ապրանքների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 77 որոշման հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 815 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկի «Ավիացիոն և տիեզերական տեխնիկա, էներգետիկ կայանքներ» դիրքում, որոնք «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասի դրույթները, ՄՄ ԱՏԳ ԱԱ «8411 21 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8411 21 000» ծածկագրով։
2. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) 8425 19 000 1 ստորաենթադիրքի անվանման մեջ «8411 12 300 2 ստորաենթադիրքի» բառերը փոխարինել «8411 12 300 5 և 8411 12 300 6 ստորաենթադիրքերի» բառերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների միասնական ցանկի 1.2 բաժնում, որոնց առնչությամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, «4017 00 000 0-ից» բառը փոխարինել «4017 00 000 9-ից» բառով:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի թիվ 92 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկի 22-րդ կետում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, «8307 90 000 0-ից» բառը փոխարինել «8307 90 000-ից» բառով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: