ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ զինվորական» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «զորքերի» բառը փոխարինել «գվարդիայի» բառով.
2) 1-ին մասի 4-րդ կետը «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան,» բառերից հետո լրացնել «հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան,» բառերով, «, ավագ քրեական ոստիկան,» բառերից հետո՝ «ավագ համայնքային ոստիկան,» բառերով, իսկ «, քրեական ոստիկան,» բառերից հետո՝ «համայնքային ոստիկան,» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պետական մարմինների և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5.1. | Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը |
1. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
2. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին վարչապետի որոշման նախագիծը:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի՝
ա. «և հասարակական անվտանգության ապահովման» բառերը փոխարինել «, համայնքային ոստիկանության» բառերով,
բ. «պետերն» բառը փոխարինել «պետերը և ոստիկանության գվարդիայի հրամանատարն» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 13.1-ին հոդվածում՝
1) վերնագրի «, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերը փոխարինել «ու Ոստիկանության պետի տեղակալի» բառերով.
2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում՝
1) առաջին պարբերության «և ազգային անվտանգության» բառերը փոխարինել «, ազգային անվտանգության և պետական պահպանության» բառերով.
2) չորրորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ և չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երկրորդ և երրորդ» բառերով.
3) հինգերորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երրորդ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «չորրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով:
Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը.
2) 2-րդ մասից հանել «, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ և Լիազոր մարմնի միջնորդությամբ» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը, 5-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, 6-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-434-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: