ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2023 թ. |
N 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» N 130-Ն որոշման`
1) վերնագիրը «ցանկի և հայտի ձևերը,» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «ինչպես նաև օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող դիմումի ձևը» բառերով,
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով. «4) սահմանել օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի։»,
3) թիվ 1 հավելվածի 3-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
4) թիվ 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Ցանկը ձևավորվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգը»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որից հետո լրացված ցանկը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև թղթային եղանակով ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակների բաշխման համար հիմք է ընդունում սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտի պահին Համակարգով ձևավորված ցանկը։»,
5) թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-րդ կետով. «4.1․ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը ձևավորելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում դիմում՝ Համակարգ մուտք գործելու տվյալներ (օգտահաշիվ)՝ օգտվողի անուն և ծածկագիր, տրամադրելու պահանջով։ Դիմումում նշված էլեկտրոնային հասցեով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին, մարմիններին ուղարկվում է կազմակերպության (մարմնի) օգտահաշիվը՝ հետևյալ գրանցումներն իրականացնելու համար՝
1) մուտքագրել տրամադրվող գովազդային վահանակների վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալները,
2) փոփոխություններ և լրացումներ կատարել տրամադրվող գովազդային վահանակների ցանկում,
3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել տրամադրվող գովազդային վահանակների ցանկը։
Տվյալ ընտրությունների շրջանակներում տրամադրվող վահանակների ցանկի վերաբերյալ Համակարգում գրանցումներ կատարելու հնարավորություն տրվում է մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը, որից հետո տրամադրված օգտահաշվով տվյալ ընտրությունների շրջանակներում գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է:»,
6) թիվ 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար, որից հետո հայտը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին:
Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:
Մի քանի ընտրություններ նույն օրը միաժամանակ անցկացվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձնացնում է յուրաքանչյուր ընտրության շրջանակներում տրամադրվող գովազդային վահանակների ցանկը։»,
7) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
8) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2․ Որոշումը լրացնել նոր՝ թիվ 4 հավելվածով՝ համաձայն թիվ 3 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 20-ի N 20-Ն որոշման |
«Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման |
ՑԱՆԿ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
[Կազմակերպության անվանումը]
Հասցե։ Մարզ, համայնք, փողոց, շենք
Էլ․ փոստ։
Հեռախոս։ (374 )
Ընտրության օրը
Կոդ |
Տեսակ |
Մարզ |
Համայնք, գտնվելու վայր |
Վահանակի նկարագրություն |
Կողմ |
Մակերես մ/ք |
Վահանակի ամեն կողմի տրամադրման արժեքը 1 ամսվա համար, ՀՀ դրամով` ներառյալ հարկերը |
Կողմի նկարագրություն |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 20-ի N 20-Ն որոշման |
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման |
ՀԱՅՏ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
[ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ]
Կոդ |
Գովազդատու |
Տեսակ |
Մարզ |
Համայնք, գտնվելու վայր |
Կողմ |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 20-ի N 20-Ն որոշման |
«Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության |
Դիմում
[Արտաքին գովազդային վահանակը տիրապետող կազմակերպության անվանումը]
դիմում է
20_ թվականի ______________ «____»-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին իր տնօրինության տակ գտնվող հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակները տրամադրելու համար վահանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով համակարգի մուտք գործելու տվյալներ (օգտահաշիվ)՝ օգտվողի անուն և ծածկագիր տրամադրելու համար։
Կազմակերպության անվանումն է անգլերեն | |
_________________________________________________ | |
Կազմակերպության պատասխանատուն է․ | |
_____________________________________________________________
նշվում է պատասխանատուի ազգանունը, անունը, հայրանունը |
|
հեռախոս՝ +374 (__ _________________) | |
էլ․ փոստ՝ ________________@__________ | |
______________________________ | |
Կազմակերպության ղեկավարի (ղեկավարների) անունը, ազգանունը, ստորագրությունը | |
Կ.Տ. | «____ » ______________ 20 թ.» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2023 թվական: