ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2022 թվականի N 1473-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2082-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «սեպտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 5-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «սեպտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 5-ը» բառերով.
2) 6-րդ կետի 1.1-ին ենթակետում «սեպտեմբեր» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով.
3) 6-րդ կետի 1.1-ին ենթակետի «բ» պարբերությունում «սեպտեմբերի 5-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 5-ի» բառերով.
4) 10-րդ կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով, իսկ «նոյեմբերի 1-ը» բառերը՝ «դեկտեմբերի 1-ը» բառերով:
3. Սահմանել, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների այն անդամները, որոնց համար, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, առկա է ամսական դրամական օգնության հաստատված դիմում՝ ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (փաստաթղթերը)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|