ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ ապրանքների հայտարարագիրը (այսուհետ՝ ԱՀ), Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքից բացի, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում՝ որպես ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, օգտագործվում է հետևյալ դեպքերում՝
ա) Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման գործողությունները կատարվելու են անմիջականորեն օտարերկրյա այն ապրանքների հայտարարատուի կողմից, որոնք ձևակերպվում են «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով և նշված են ԱՀ-ում՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
ԱՀ-ում նշված են տեղեկությունները բոլոր այն օտարերկրյա ապրանքների վերաբերյալ, որոնք օգտագործվելու են դրանց վերամշակման արդյունքները ստանալու համար.
ԱՀ-ում նշված ապրանքների մաքսային ընդհանուր արժեքի մեծությունը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, եթե Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվել ԱՀ-ն, մաքսային ընդհանուր արժեքի այլ մեծություն սահմանված չէ.
օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքներում որպես նույնականացման միջոց օգտագործվում է Օրենսգրքի 167-րդ հոդվածի երկրորդ-հինգերորդ պարբերություններով սահմանված նույնականացման միջոցներից մեկը.
ԱՀ-ում նշված են անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կամ անկախ փորձագիտական կազմակերպության՝ վերամշակման արդյունքների ելքի չափաքանակների մասին՝ քանակական և (կամ) տոկոսային արտահայտությամբ նորմերի վերաբերյալ եզրակացության մասին տեղեկությունները, եթե նման եզրակացության տրամադրումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվել ԱՀ-ն.
բ) այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում այն օտարերկրյա ապրանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են ԱՀ-ում, ձևակերպվում են «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով, սահմանվել են Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դրանց վերամշակման արդյունքների ստանդարտ չափաքանակներ՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
ԱՀ-ում նշվել են նման ստանդարտներ սահմանող փաստաթղթի մասին տեղեկություններ.
օտարերկրյա ապրանքների վերամշակման արդյունքներում որպես նույնականացման միջոց օգտագործվում է Օրենսգրքի 167-րդ հոդվածի երկրորդ-հինգերորդ պարբերություններով սահմանված նույնականացման միջոցներից մեկը.
2. Սույն որոշման 1-ին կետի դրույթները չեն կիրառվում ապրանքների ցանկի 2.9 և 2.10 բաժիններում ներառված այն ապրանքների համար, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ, (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելված):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: