ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 128-Ա
«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔ ՍԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ 18-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» -I ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող` 50,276,856 դրամ ընդհանուր արժողությամբ «Քաղաք Սևանում վերականգնողական կենտրոնի հիմնում 18-ից բարձր տարիքի անձանց համար» I փուլ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00060436 ) «ՇինԻնժ Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08610416) 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 23122021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 50,276,856 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 128-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՔԱՂԱՔ ՍԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ 18-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» - I ՓՈՒԼ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Սևանի և 10 շրջակա գյուղերի 18-ից բարձր տարիքի անձանց և հաշմանդամների կյանքի որակի բարելավումը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 «Բողբոջ» մսուր մանկապարտեզի մասնաշենքում հիմնելով վերականգնողական կենտրոն և ստեղծելով անհրաժեշտ պայմաններ հաշմանդամների վերականգնման, գործունեության և սոցիալական ինտեգրման համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ջինիշյան hիշատակի ծրագիր – ԱՄՆ (100 Ուիդերսփուն փողոց, Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ, 40202) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ (քաղ. Երևան, Աբովյան 34/5, ՀՎՀՀ՝ 00060436) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 «Բողբոջ» մսուր մանկապարտեզ՝ առողջապահության բնագավառ։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
50,276,856 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և շրջակա գյուղերի 18-ից բարձր տարիքի մոտ 150 հաշմանդամություն, ֆիզիկական և զարգացման խանգարումներ ունեցող անձինք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մսուր մանկապարտեզի 300 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի մասնաշենքի հիմնովին վերանորոգում՝ 50,276,856 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Մասնաշենքի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 50,276,856 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր կազմակերպչական ծախսերը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը կկատարի իր միջոցներով։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ առողջապահության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի, Սևանի բժշկական կենտրոն ՊՓԲԸ–ի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական վերագրելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
25.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |