ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2022 թվական N 33-Նուղղ.
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022 ԹՎԱԿԱՆԻ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Արվեստի դպրոցներին ազգային նվագարանների գծով հատկացվող սուբվենցիոն գումարների 2.239,7 հազ. դրամով պակասեցնելու, ինչպես նաև ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի քննչական վարչության դեպոզիտորական հաշվից Ապարան համայնքի հաշվին փոխանցված 1.280,0 հազ. դրամ գումար, ինչպես նաև ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համայնքին ետ վերադարձված 14.240.0 հազ. դրամի հանգամանքները.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. Ապարան համայնքի 2022 թվականի. բյուջեի եկամուտների մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Վարչական մասով եկամուտներն ավելացնել 1.280,0 հազար դրամով
բ) Վարչական մասով եկամուտները պակասեցնել 2.239,7 դրամով
գ) Ֆոնդային մասով եկամուտներն ավելացնել 14.240,0 հազար դրամով:
2. Ապարան համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Վարչական մասով ծախսերը պակասեցնել 959,7 հա. դրամով:
բ) Ֆոնդային մասով ծախսերը ավելացնել 14.240,0 հազ. դրամով :
3. Օրենսդիր և գործադիր մարմիների ծախսերի 5122 հոդվածին ավելացնել 4.000.000 ՀՀ դրամ
Ընդհանուր բնույթի հանրային ծախսերի 5113 հոդվածից պասեցնել 4.000.000 ՀՀ դրամ
4. «Ապարան համայնքի 2022 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 27.01.2022 թվականի N 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
Ավագանի՝
(կողմ-19) Եղիազարյան Կարեն Կարապետյան Արկադի Մակարյան Վահան Կարապետյան Կարեն Ենոքյան Դավիթ Խալաթյան Արթուր Գեղամյան Խաչիկ Մանուկյան Աղաբեկ Մխիթարյան Վարդան Սահակյան Հովհաննես Ավդալյան Արարատ Պետրոսյան Գոռ Փարվանյան Արթուր Ասատրյան Արամ Սաֆարյան Սևակ Դավթյան Արտյոմ Սարգսյան Սուրեն Սարգսյան Արշակ Կարապետյան Արտյոմ |
(դեմ-0) | (ձեռնպահ-0) |
Համայնքի ղեկավար |
Կ.Մ.Եղիազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական: